| |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցավակցում է Էյսեբիոյի մահվան համար. «Ֆուտբոլն այն մարզաձևն է, որ հսկայական էմոցիաներ է առաջացնում մարդկանց մեջ: Դա շնորհիվ Էյսեբիոյի պես հերոսների: Դաշտում նա աներևակայելի տպավորություն էր թողնում, նա բարձր էր մյուսներից: Էյսեբիոն խորհրդանիշ էր, հիանալի անհատ: Համեստությունը չափանիշ էր նրա համար»,-ասվում է Պերեսի պաշտոնական խոսքում: |