| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Սելթայի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք Բեյլը կլինի մեկնարկային կազմում, թե՝ ոչ: «Նա կլինի հայտացուցակում, սակայն դեռ պետք է որոշեմ՝ խաղալու է, թե՝ ոչ: Այս շաբաթ նա մարզվել է և լավ է. խնդիրներ չունի: Այնուամենայնիվ հնարավոր է, որ մի քիչ սպասենք, որպեսզի վերադարձնենք նրա լավագույն մարզավիճակը: Կարևորն այն է, որ նա արդեն լավ է», - Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Իտալացի մասնագետն անդրադարձել է նաև Վարանի ապաքինմանը. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, 10-15 օրից նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»: |