| |
![]() «Ռեալի» ղեկավարությունը փորձել է միջամտել Ռոբերտ Լևանդովսկու և Մյունխենի «Բավարիայի» միջև ընթացող բանակցություններին ու պայմանագիր է առաջարկել լեհ հարձակվողին. գրում է «Spiegel»-ը: Լևանդովսկու տրանսֆերը գնելու հարցում շահագրգռված է եղել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Վերջինիս լեհ հարձակվողը տպավորել է դեռևս նախորդ մրցաշրջանում` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի խաղերից հետո: 2013 թվականի դեկտեմբերին Պերեսը բրիտանացի իրավաբան Կոլին Պոմֆորդի հետ փորձել է բանակցել Լևանդովսկու հետ` առաջարկելով 6-ամյա պայմանագիր` տարեկան 9.5 մլն եվրո աշխատավարձով: ««Ռեալը» շատ գրավիչ առաջարկ է արել, և այս ակուբի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով` մենք քննարկել ենք այն: Բայց ոչ մի դեպքում չէինք կարող հրաժարվել այն խոստումից, որը տվել էինք «Բավարիային»»,-հայտարարել է Լևանդովսկու գործակալ Մաիկ Բարտելը: |