| |
Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վերջնականապես որոշել է չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որի ժամկետն ավարտվում է 2015 թվականին: Հաղորդվում է, որ 28-ամյա հարձակվողի ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ հանդիպել են ակումբի ղեկավարությանն ու հայտնել ֆուտբոլիստի հեռանալու ցանկության մասին: Այս որոշման պատճառը ամենևին էլ ֆինանսական չէ, քանի որ Ռունին արդեն իսկ վաստակում է շաբաթական 250000 ֆունտ աշխատավարձ, այլ ամբիցիան է: Մեծ է ռիսկը, որ այս տարի ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ «Յունայթեդը» չի հայտնվի Չեմպիոնների Լիգայի գոտում, ինչը իր հետ կբերի ոչ միայն ֆինանսական կորուստներ, այլ նաև առանցքային ֆուտբոլիստների կորուստ: Ռունին չի պատրաստվում հանդես գալ Եվրոպա Լիգայում, ու նրա գործակալները արդեն իսկ սկսել են բանակցել Մադրիդի «Ռեալի» ու ՊՍԺ-ի ղեկավարների հետ: Հաշվի առնելով, որ «Ռեալը» նոր հարձակվող է ցանկանում ձեռք բերել, չի բացառվում, որ հենց Ռունին կլինի այդ ֆուտբոլիստը: Հավելենք նաև, որ Անգլիացու համար պայքարում է նաև Լոնդոնի «Չելսին», որն արդեն առաջարկել է 80 Միլիոն դոլար:
|