| |
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով երեկ հայրիկ է դարձել, այսօր միացել է թիմի մարզմանը: «Ռեալի» ղեկավարությունը դեռևս օրեր առաջ Կասիլյասին թույլատրել էր որոշ ժամանակով բացակայել: Իսպանացին զուգընկերուհու` Սառա Կարբոներոյի կողքին լինելու համար թիմակիցների հետ չէր մեկնել Դոհա և չէր մասնակցել «ՊՍԺ»-«Ռեալ» (0:1) ընկերական խաղին: Այսօրվա մարզմանը Կասիլյասին թիմակիցները ծափողջույններով են դիմավորել, շնորհավորել են նաև մարզչական անձնակազմի ներկայացուցիչները` ի դեմս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի: |