| |
![]() Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ էին լուրերն այն մասին, որ «Պարի Սեն Ժերմենը» մտադիր է պայմանագիր առաջարկել «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Չնայած պորտուգալացին երկարաձգեց մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը, նման լուրեր ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել: «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին հայտարարել է, որ Ռոնալդուին պայմանագիր առաջարկելու մտադրություն չունի: «Այն խաղացողները, ովքեր մեզ պետք են, որոնց մասին մենք երազում էինք, արդեն «ՊՍԺ»-ում են: Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է: Մենք նրան շատ ենք հարգում, բայց նա պայմանագիր ունի «Ռեալի» հետ, որը ևս հարգում ենք: Այն օր, երբ ես իսկապես կցանկանամ գնել «Ռեալի» ֆուտբոլիստներից որևէ մեկին, անպայման առաջնահերթ կզանգահարեմ Ֆլորենտինո Պերեսին»,-Նասերի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը: |