| |
![]() Երկուշաբթի օրվանից «Ռեալը» կսկսի բանակցել կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ` նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար: «ABC»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` մադրիդյան ակումբը Խաբիին «2+1» ձևաչափով պայմանագիր է առաջարկելու: Բացի այդ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստանալու է Ալոնսոյին, որ թե վերջինս իրեն հետաքրքրող առաջարկ ստանա, ակումբը պատրաստ կլինի այն քննարկել: Հիշեցնենք, որ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում` Ալոնսոն պատրաստ է մնալ «Ռեալում», միայն թե մտավախություն ունի, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանա բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Նման կարծիք էր արտահայտել նաև Միկել Արտետան: |