| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր թիմը ոչ կգնի ֆուտբոլիստներ, ոչ էլ կվաճառի: «Մեզ համար տրանսֆերային պատուհանը փակ է, որովհետեև ոչ ոք ոչ կգա, ոչ էլ կգնա», - մարզչի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Անդրադառնալով թիմի ավագ Իկեր Կասիլյասի իրավիճակին՝ իտալացի մասնագետն ասել է. «Կասիլյասի հետ կապված իրավիճակը շատ հստակ է. խաղալու է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի մրցարշարում»: Անչելոտին նաև նշել է, որ թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բանակցում է ակումբի հետ. «Խաբին բանակցում է ակումբի հետ, և հուսով ենք, որ լավ լուծում կստանան»: |