| |
![]() Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի կասկածները թիմի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ կապված են նրա առողջության հետ: «Նրան մանկուց եմ ճանաչում: Եթե նա կասկածներ ունի, համոզված եմ, որ դա ոչ միայն մարզական պատճառներով է, այլև նրա առողջական վիճակի: Կարծում եմ, որ իր կայացրած ցանկացած որոշման համար նա հիմնավորում կունենա»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «AS»-ը: |