| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշմամբ այա մրցաշրջանում թիմի դարպասը պաշտպանում է Իսպանիայի առաջնության խաղերի ժամանակ, խոսել է Իկեր Կասիլյասի հետ մրցակցության մասին: Ինչպես գիտեք, վերջինս լինում է մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկության ժամանակ: «Ես ցանկանում եմ մասնակցել բոլոր խաղերին, սակայն ընտրությունը կատարում է մարզիչը: Իկերը, ինչպես ես, ուզում է խաղալ միշտ, բայց մենք պետք է հարգենք մարզչի որոշումները»,-Լոպեսի խոսքերը մեջբերում ենք As-ը: |