| |
![]() «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է անցյալ տարվա արդյունքն ու խոսել նոր ծրագրերից: -2013-ին ինձ համար ամենակարևոր իրադարձությունը «Ռեալ» տեղափոխվելն էր: Դա երազանք էր, որ իրականություն է դարձել: Ես ամեն բան պետք է հարկ եղածի պես կատարեմ, որ երկրպագուները գոհ մնան: «Ռեալում» բոլորն են ուզում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Մենք ամեն հնարավոր բան անելու ենք 2014 թվականն այդպես նշանավորելու համար,-հայտարարել է Անչելոտին: |