| |
2014 թվականը «Ռեալը» սկսում է թոփ մակարդակի խաղով: Այսօր թիմը մրցելու է ՊՍԺ-ի՝ Ֆրանսիայի առաջնության առաջատարի դեմ, որը նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մասնակիցներից է: ՊՍԺ-ն մրցավայր Դոհա է ժամանել դեկտեմբերի 29-ին ու արդեն հասցրել է հարմարվել Քաթարի մայրաքաղաքին: Սա «Ռեալի» պատմության մեջ առաջին անգամն է, որ թիմը խաղում է Քաթարում: «Խալիֆա ստեդիումը» կընդունի խաղը Երևանի ժամանակով 18:45-ին: |