| |
![]() 2014 թվականը «Ռեալը» սկսում է թոփ մակարդակի խաղով: Այսօր թիմը մրցելու է ՊՍԺ-ի՝ Ֆրանսիայի առաջնության առաջատարի դեմ, որը նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մասնակիցներից է: ՊՍԺ-ն մրցավայր Դոհա է ժամանել դեկտեմբերի 29-ին ու արդեն հասցրել է հարմարվել Քաթարի մայրաքաղաքին: Սա «Ռեալի» պատմության մեջ առաջին անգամն է, որ թիմը խաղում է Քաթարում: «Խալիֆա ստեդիումը» կընդունի խաղը Երևանի ժամանակով 18:45-ին: «Հիանալի խաղ է սպասվում երկու հզորագույն թիմերի միջև, ինչը նաև հիանալի հնարավորություն է Քաթարի բնակիչների համար: Այս խաղը կարող էր զարդարել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը»,- ասաց Զլատան Իբրահիմովիչը այս խաղի մասին, ու նա չի սխալվում: Երկու թիմերի՝ այս մրցաշրջանում ցուցադրած խաղը հաստատում է, որ հիանալի ֆուտբոլի ականատես կլինենք: «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի ամենաարդյունավետ թիմն է, իսկ Լա Լիգայում այդ տիտղոսը կիսում է «Բարսելոնայի» հետ: ՊՍԺ-ն էլ այս առումով իրեն վատ չի զգում՝ ունենալով 10 գոլ ավելի, քան Ֆրանսիայի առաջնության երկրորդ ամենաարդյունավետ թիմը: Սա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչին մասնակցող երկու այս թիմերի միջև առաջին խաղը չի լինի այս մրցաշրջանում (նրանք մրցելու են «Շալկեի» ու «Բայերի» դեմ ՉԼ-ում): Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ թիմերը մրցեցին Գոթեբորգի «Ուլևի» մարզադաշտում: Բենզեմայի գոլն այդ խաղում «Ռեալին» հաղթանակ բերեց՝ օգնելով անպարտելի մնալ ամառային շրջագայության ժամանակ: |