| |
Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը, գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, գոլը նշեց, այսպես ասած, հրամանատարի ոճով: Ճիշտ այնպես, ինչպես շաբաթներ առաջ արել էր «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին նման ոճով տոնել էր գոլը՝ ի պատասխան ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի այն հայտարարության, որ Ռոնալդուն խաղադաշտում հրամանատարի է հիշեցնում, իսկ Մեսսիի խաղն առավել գրավիչ է: Ադեբայորը, ով ժամանակին խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», ԶԼՄ ներկայացուցիչների հետ հետխաղյա զրույցում բացատրել է նման արարքի պատճառը: «Ես Կրիշտիանուի նման տոնեցի գոլս, քանի որ մարդիկ պետք է հարգեն նրան և «Ռեալ Մադրիդը»»,-ասել է Ադեբայորը: |