| |
![]() Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի վարձավճարով այլ ակումբի հանձնելու հարցը, հաղորդում է El Mundo Deportivo-ն։ Պորտուգալացի ֆուտբոլիստի միջոցով իր պաշտպանությունն ուժեղացնել ցանկացող հիմնական թեկնածուն իտալական «Միլանն» է։ Հաղորդվում է, որ «ռոսոներիները» կարող են հետագայում գնելու իրավունքով Կոենտրաուին վարձակալությամբ ձեռք բերել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինքը՝ ֆուտբոլիստը ևս ցանկանում է լքել Մադրիդը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում բավականին խաղաժամանակ չի ստացել։ |