| |
Արձակուրդներից վերադառնալուց հետո Բարախաս օդանավակայանում Մադրիդի «Ռեալի» երկրորդ մարզիչ, Լեգենդ Զինեդին Զիդանը խոսել է լրագրողների հետ: «Երանի Կրիշտիանուն նվաճի «Ոսկե գնդակը», նա արժանի է այդ մրցանակին: Նա պետքէ ստանա այդ մրցանակը, ու պետք է բոլորին ապացուցի, որ նրանք սխալվում են, և Մեսսին ամենևին էլ լավագույնը չէ:», -նրա խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Խոսելով Խաբի Ալոնսոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին՝ նա նշել է, որ ֆուտբոլիստի ետ բանակցությունները շարունակվում են: |