| |
![]() Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, հնարավոր է, այլ ակումբ տեղափոխվի. տեղեկանում ենք El Mundo Deportivo-ից:
Հունվարի սկզբին «Ռեալի» ղեկավարությունը քննարկելու է պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու կամ վարձավճարով տրամադրելու տարբերակները: Վնասվածքների պատճառով Կոենտրաուն չի կարողանում վերգտնել լավ մարզավիճակը, իսկ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը չորս խաղի: Վերոնշյալ աղբյուրը գրում է նաև, որ Ֆաբիու Կոենտրաուն ևս դեմ չէ ակումբը փոխելուն, քանի որ 2014 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ: |