| |
![]() Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ հիացմունքի խոսքեր է ուղղել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Կրիշտիանուն այն հազվադեպ հանդիպող ֆուտբոլիստներից է, որոնց անունները պատմության էջերից չեն ջնջվում, որոնց անունները դարերն են պահում: Նրա բնավորությունը, հաղթանակի ձգտումը լիովին համապատասխանում են «Ռեալի» փիլիսոփայությանը: Ռոնալդուն շատ պահանջկոտ է ինքն իր հանդեպ: Նա միշտ կատարելության է ձգտում: Հակառակ դեպքում նա չէր անի այն, ինչը շատերի համար անհնարին է թվում: Ռոնալդուի մեծությունը դուրս է «Ռեալի» սահմաններից: Ամբողջ աշխարհում երկրպագուները նրան համարում են մեծագույն ֆուտբոլիստ: Նման կարծիք ունեմ նաև ես»,-Պերեսի խոսքերը մեջբերել է Marca-ն: |