| |
![]() «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն նշել է, որ թիմն Իսպանիայի առաջնությունում դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար: -3-րդ տեղը «Ռեալի» համար չէ: Մենք պետք է բարձրանանք աղյուսակում: Դա անելը բարդ կլինի: «Բարսելոնան», ավանդույթի համաձայն, նահանջում է փետրվարին, «Ատլետիկոն» էլ ոչ միշտ է ուժեղ մնում մինչև գարուն: Մեզ պետք է հաջողությամբ ավարտել առաջնության մյուս կեսը և այդ ժամանակ ամեն բան հնարավոր է,-հայտարարել է Իսկոն: Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին հատվածից հետո մադրիդցիները զբաղեցնում են մրցաշարային այուսակի երրորդ հորիզոնականը և հինգ միավորով զիջում են «Բարսելոնային» ու «Ատլետիկոյին»:
|