| |
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» կարող է պաշտոնական հարցումով դիմել «Տոտենհեմի» ղեկավարությանը՝ ակումբի բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյին ձեռք բերելու համար, հաղորդում է բրազիլական մամուլը։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է դառնալ երրորդ ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչից և Գարեթ Բեյլից հետո, ով լոնդոնյան ակումբից Մադրիդ կտեղափոխվի։ Պաուլինյոն «խթանների» կազմում հայտնվել է այս ամռանը՝ «Կորինտիանսից» Լոնդոն տեղափոպվելով 20 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում, աչքի ընկել 4-անգամ և կատարել 15-20 գոլային փոխանցում։ Նշենք, որ Կարլո Անչելոտտին կիսապաշտպանության գիծը ցանկանում էր հզորացնել դեռ իր նորամուտից, հենց նույն Պաուլինյոի միջոցով, սակայն Ուէլսի ակումբը մերժեց:
|