| |
![]() Մադրիդի «Ռեալի» Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեսը խոսել է իր գործընկերոջ մասին, և գովաբանել է նրան, պահանջելով հարգանք ֆուտբոլիստի նկատմամբ՝ «Երբ Կրիշտիանուն խաղում էր «Սպորտինգում», Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում էր: Բոլորն էին շահագրգռված նրան գնելով, բայց բոլորը ցանկանում էին, որ նա ևս մեկ տարի մնա Պորտուգալիայում, որպեսզի փորձ ձեռք բերի:» Միակ մարդը, ով միանգամից հավատաց Ռոնալդուին, Ալեքս Ֆերգյուսոնն էր: Նա ինձ հետ հանդիպեց հյուրանոցում և հայտարարեց, որ ցանկանում է պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ հենց այդ տարի:Այդ ժամանակ նա խոստացավ, որ Կրիշտիանուն կմասնակցի խաղերի գոնե կեսին. հենց դա էինք մենք ցանկանում լսել: Ոչ ոք չի կասկածում, որ նա դարձել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Վեց տարիների ընթացքում նա իր հետևից տանում էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Հենց այդ ժամանակ նա դարձավ այն ֆուտբոլիստը, որին մենք այսօր ճանաչում ենք: Եթե նա խաղար «Բարսելոնայում», ապա մեկ մրցաշրջանում 120 գոլ կխփեր: Առաջիկա 500 տարիների ընթացքում նրա նման ֆուտբոլիստ չի լինի: Կարծում եմ, որ վերջին տարիներին նրա նկատմամբ անարդարցի վերաբերմունք են ցուցաբերում: Կրիշտիանուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,-ասել է Մենդեսը: |