| |
Ինչպես տեղեկացնում է իսպանական «Marca» պարբերականը, Մադրիդի «Ռեալի» կիսպաշտպան Խաբի Ալոնսոն որոշել է մնալ թիմում: Նշվում է, որ նա խնդրել է իր անձնական գործակալ Ինյակի Իբանյեսին ակումբի հետ համաձայնեցնել պայմանագրի կետերը: Ըստ Marca-ի՝ նոր պայմանագիր կնքելուց հետո ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է կազմել 6-7մլն եվրո: Ալոնսոյի՝ թիմում մնալու համար ճնշում են գործադրում գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և երկրպագուները: Իսպանիայի գավաթի «Օլիմպիկ դե Խատիֆայի» դեմ խաղի ընթացքում «Արքայական» ակումբի երկրպագուները վանկարկությունների միջոցով փորձում էին բացել Ֆլորենտինո Պերեսի աչքերը, ինչը չվրիպեց նախագահի աչքից: |