| |
![]() «Globe Soccer»-ը ամփոփել է 2013 թվականը: Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Globe Soccer»-ը հաղթողին որոշում է երկրպագուների քվեարկության միջոցով: Վերջինիս արդյունքերով՝ Ռոնալդուն ստացել է ձայների 58 տոկոսը և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Լիոնել Մեսսիից առաջ է անցել 9 տոկոսով: Երրորդ հորիզոնականում «Բարսելոնայի» կիսապաշպան Անդրես Ինյեստան է, չորրորդում' «Արսենալից» Մեսութ Օզիլը: Բացի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակից, Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է նաև «Երկրպագուների սիրելի մարզիկը» մրցանակին: Հիշեցնենք, որ պորտուգալացին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև «World Soccer»-ի վարկածով և «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդենրի թվում է: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայանալու է 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում: |