| |
![]() Պորտուգալիայի ազգային հավաքականի և Լա Լիգայում «Ռեալի» մրցակից «Վալենսիայի» ֆուտբոլիստ Ռիկարդու Կոստան «A Bola» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիացած է ազգական Կրիշտիանու Ռոնալդուի ելույթներով: -Այժմ բոլորը նրան ընդունում են որպես լավագույնի: Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մենք խոսում ենք յուրահատուկ անձնավորության մասին: Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» դեմ խաղում ես կրկին տեսա, թե նա ինչեր է անում խաղադաշտում: Ռոնալդուն պարզապես փակում է բոլորի չարախոս բերանը,-ասել է Պորտուգալացին: |