| |
Ձմեռային տրանսֆերային պատուհանի մեկնարկին շատ ժամանակ չի մնացել: Շուտով կսկսվեն քննարկումները, թե ֆուտբոլիստներից ով որտեղ կշարունակի կարիերան: Թեպետ տրանսֆերային խոշոր գործարքները բնորոշ են ամառային տրասնֆերային պատուհանին, ձմռանը ևս երբեմն կարելի է ականատես լինել սկանդալային, թանկ տրանսֆերների: Ներկայացնում ենք ձմեռային տրասնֆերային պատուհանների ընթացքում կայացած 20 գործարքները: Էվեր Բանեգա - «Բոկա Խունիորսից» տեղափոխվեց «Վալենսիա»՝ 18.000.000 € Բանեգան «Վալենսիա» տեղափոխվեց «Բոկա Խունիորսի» հետ 2007 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո: Այդ ժամանակ ֆուտբոլիստն ընդամենը 20 տարեկան էր: Նայջել դե Յոնգ - «Համբուրգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»` 18.000.000 € Ժամանկին Նայջելի համար պայքարում էին մի շարք գրանդ ակումբներ, սակայն նրանցից միայն «Մանչեսթեր Սիթին» չափսոսեց ձմռանը վճարել 18 մլն եվրո: Ջամպաոլո Պացցինի - «Սամպդորիայից» տեղափոխվեց «Ինտեր»` 18.000.000 € 18 մլն եվրո և Ջամպաոլոն կարիերան 18 ամիս հետո շարունակեց «Ռոսսոներիի» շարքերում: Անդրեա Ռանոկյա - «Ջենոայից» տեղափոխվեց «Ինտեր»` 18.500.000 € Հարկ է նշել, որ ժամանակին Ռանոկյան «Բարիում» հիանալի էր համագործակցում Լեոնարդո Բոնուչիի հետ: Սակայն ֆուտբոլիստների ճանապարհները բաժանվեցին` Բոնուչին տեափոխվեց «Յուվենտուս», իսկ Անդրեան հետագայում հայտնվեց «Ինտերում»: Նիկոլա Անելկա. «Բոլթոնից» տեղափոխվեց «Չելսի». 19.900.000 € Կարիերայի ընթացքում Անելկան տարբեր ակումբեներում է հանդես եկել: Ֆրանսիացի ֆուտբոլիստի կարիերայի կարևորագույն տեղափոխություններից մեկը «Չելսիի» կազմը համալրելն էր: Լասսանա Դիարա. «Պորտսմունտից» տեափոխվեց «Ռեալ». 20.000.000 € Լասսանան այն ֆուտբոլիստներից էր, ով պետք է փառք բերեր «Պորտսմունտին», սակայն ակումբի ֆինանսական խնդիրների հետևանքով ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները բավականին կլորիկ գումարով վաճառեցին «Ռեալին»: Հիշեցնենք, որ «Ռեալից» էլ Լասսանան տեղափոխվեց «Անժի»: Ֆերնանդո Գագո - «Բոկա Խունիորսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»՝ 20.500.000 € Գագոն այն ֆուտբոլիստներից էր, ում համար «Ռեալը» չխնայեց գումար, սակայն ֆուտբոլիստի կարիերան Մադրիդում չփայլեց: Արդյունքում նա «Ռեալից» էլ տեղափոխվեց «Վալենսիա»: Ջեովանի - «Կրուզեյրոյից» տեղափոխվեց «Բարսելոնա»` 21.000.000 € 2002 թվականին «Բարսելոնայի» ղեկավարությունը 21 մլն եվրո վճարեց Ջեովանիի համար, սակայն ֆուտբոլիստն իրականում դարձավ կատալոնական ակումբի անհաջող տրանսֆերային ձեռքբերումներից մեկը: «Բարսելոնայից» Ջեովանին տեղափոխվեց «Բենֆիկա»: Պաբլո Այմար - «Ռիվեր Փլեյթից» տեափոխվեց «Վալենսիա»` 21.250.000 € Այմարն այն ֆուտբոլիստներից է, ում համար «չղջիկները» հավանաբար չեն ափսոսել նման գումար վճարել: Պաբլոն արագ դարձավ «Վալենսիայի» առաջատարներից մեկը և երկրպագուների սիրելին: Դարեն Բենտ - «Սանդերլենդից» տեղափոխվեց «Ասթոն Վիլա»` 21.500.000 € 2011 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի աղմկահարույց տրանսֆերը Բենտինն էր: Հիդետոշի Նակատա. «Ռեջինայից» տեղափոխվեց «Ռոմա». 21.700.000 € Նակատան Իտալիայի առաջնությունում բավականին տպավորիչ կարիերա է ունեցել, սակայն «Ռոմայում» անցկացրած շրջանը լավագույնը համարել չենք կարող: Հետագայում ֆուտբոլիստը «Ռոմայից» տեղափոխվեց «Պարմա»: Կլարենս Զեեդորֆ - «Ռեալից» տեղափոխվեց «Ինտեր»` 24.500.000 € Թեպետ Զեեդորֆը կարիերայի ընթացքում շատ թիմերում է հանդես եկել, նա Եվրոպայում ամենահարգված խաղացողների թվում է: Զեեդորֆի տեղափոխությունը «Ինտեր» այնքան էլ հաջող չստացվեց, իսկ ահա հետագայում «Միլանում» ֆուտբոլիստը փայլուն խաղաց: Լուիս Սուարես - «Այաքսից» տեղափոխվեց «Լիվերպուլ»` 26.500.000 € Ուրուգվայցին դարձել է «Լիվերպուլի» շարժիչ ուժը: Սուարեսի արդյունավետությունն անգլիական ակումբի ղեկավարության մոտ հավանաբար երբեք էլ 26.500.000 € համար ափսոսանքի զգացում չի առաջացնի: Կլաս-Յան Հունտելար. «Այաքսից» տեղափոխվեց «Ռեալ». 27.000.000 € 2009 թվականին Հունտելարը որոշեց կարիերան շարունակել «Ռեալում», սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ թիմի առաջատարներից: Ինչը չհաջողվեց «Արքայական» ակումբում, հետագայում հաջողվեց «Շալկե 04»-ում: Խոսե Անտոնիո Ռեյես - «Սևիլյայից» տեղափոխվեց «Արսենալ»` 35.000.000 € Ռեյեսն անգլիական ֆուտբոլին բավականին արագ հարմարվեց և դարձավ «Արսենալի» համար կարևոր ֆուտբոլիստ: Ճակատագրի բերումով, մի քանի ակումբներ փոխելուց հետո Ռեյեսը կրկին հայտնվեց «Սևիլյայում»: Էդին Ջեկո - «Վոլֆսբուրգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»` 37.000.000 € Արդեն այսօր բոսնիացին մտածում է «քաղաքայինների» կազմը լքելու մասին: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ման. Սիթիի» ձեռքբերումներից հետո ակումբի թանկ տրանսֆերների մեկը, կարծես, ստվերում է հայտնվել: Լուկաս Մոուրա - «Սան Պաուլուից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»` 40.000.000 € Փարիզյան ակումբի հարուստ սեփականատերերը մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել թանկարժեք գործարքներ իրականացնելով: 2013 թվականի հունվարին Լուկասի համար «ՊՍԺ»-ն վճարեց 40 մլն եվրո: Էնդրյու Քերոլ - «Նյուքասլից» տեղափոխվեց «Լիվերպուլ»` 41.000.000 € Քերոլի ձեռքբերումը «Լիվերպուլում» Տորրեսի տեղափոխությունից հետո առաջացած խուճապի հետևանք էր: Նման գումար, իսկ արդյունքում քիչ գոլեր, մի շարք ձախողումներ և բարի գալուստ «Վեսթ Հեմ Յունայթեդ»... Կրիստիան Վիերի - «Լացիոյից» տեղափոխվեց «Ինտեր»` 45.000.000 € Վիերի. «Ինտերի» ամենավառ ֆուտբոլիստներից մեկը: Միլանյան ակումբի կազմում անցկացրած 143 խաղում Կրիստիանը խփեց 103 գոլ: Ֆերնանդո Տորրես - «Լիվերպուլից» տեղափոխվեց «Չելսի»` 58.500.000 € Իսպանացի ֆուտբոլիստը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ ձմեռային ձեռքբերումն է: Տորրեսն արժանացավ «Լիվերպուլի» երկրպագուների ատելությանը, իսկ ահա «Չելսիի» երկրպագուների վստահությանը ֆուտբոլիստը, կարծես, լիովին չի արժանացել: Ով գիտե, գուցե «Չելսիում» նրա լավագույ օրերը դեռ առջևում են կամ էլ չեն էլ լինի... Ֆուտբոլային տրանսֆերների մեջբերումը հանրահայտ Transfermarkt.de կայքից
|