| |
Մարդրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասն ամռանը կհեռանա թիմից, եթե բոլոր մրցարշարերում չլինի հիմնական կազմի խաղացող. գրում է «AS»-ը: Նշվում է, որ դարպասապահը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» կամ «Արսենալ»: Հայտնի է, որ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ ունի դարպասում: Ջո Հարտի անվստահ խաղի պատճառով՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրից սկսած Պելեգրինին դաշտ էր դուրս բերում Կոստել Պանտիլիմոյին, թեպետ 18-րդ տուրում կրկին դարպասը վստահեց Հարտին, ով նաև Չեմպիոնների լիգայում է 5 հանդիպում անցկացրել: Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա թիմն ունի 23-ամյա Շչեսնիին, ով նաև վերջերս թարմացրել է պայմանագիրը: Այդուհանդերձ, Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել իսպանիայի հավաքականի ավագին: Այսպիսով, Կասիլյասը պետք է սպասի մինչև հունիս: Եթե Անչելոտին շարունակի առաջնությունուն դարպասը վստահել Լոպեսին, ապա մրցաշրջանի վերջում Կասիլյասը, լավագույն դեպքում, անցկացրած կլինի 22 հանդիպում (եթե, իհարկե, թիմը կարողանա հասնել մինչև Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի եզրափակիչ): Սա աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի համար բավարար չի լինի, մանավանդ, որ նա ցանկանում է Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնության ընթացքում լինել հավաքակնի հիմնական կազմում: Կասիլյասի՝ առանց խաղալու թիմում մնալը դուր չի գալիս նաև ակումբի որոշ պաշտոնյաների, քանի որ ֆուտբոլիստը պայմանագիր ունի մինչև 2017թ՝ տարեկան 7մլն եվրո աշխատավարձով: Կասիլյասը տարին ավարտել է ավելի լավ ցուցանիշներով, քան Լոպեսը. նա գոլ է բաց թողնում յուրաքանչյուր 161 րոպեն մեկ, մինչդեռ Լոպեսի դարպասը գրովում են ամեն 72 րոպեն մեկ: |