| ||||||||||||
![]() «Ռեալ Մադրիդը» ցույց է տվել իր հարձակվողական ներուժը 2013 թվականին Լա Լիգայում անցկացրած 38 խաղերում: «Ռեալը» տարին ավարտում է որպես ամենաարդյունավետ թիմ՝ խփելով 111 գոլ: Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնան» է 107 գոլով, Երրորդում՝ «Ռեալ Սոսյեդադը»՝ 79 գնդակով: «Արքայական ակումբը» ավելի քան 100 գոլ է հեղինակել Լա Լիգայում 2013 թվականի ընթացքում: «Սանտիագո Բեռնաբեուում» թիմը միջինը մոտ 4 գոլ է խփում մեկ խաղում,իսկ անցկացրած 19 խաղերում դառնալով 70 գոլի հեղինակ: Մրցակցի դաշտում անցկացրած նույնքան խաղերում թիմը 41 գոլ է խփել: Այս մրցաշրջանում «Ռեալը» արդեն 49 գոլ է հեղինակել ու «Բարսելոնայի» հետ միասին ամենաշատ գոլեր խփած թիմն է:
|