| |
![]() Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին գնելու մտադրությունից. հաղորդում է Marca-ն: Ավելի վաղ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ էին վարել և նախնական համաձայնություն ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Նման մտադրությունից հետ կանգնելու պատճառն Իլկայի վնասվածքն է: Ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը մեկ խաղի: «Բորուսսիայի» բժշկական անձնակազմն էլ վերջերս հայտարարեց, որ Իլկայ Գյունդոգանի մոտ հայտնաբերվել է պարանոցի վանսվածք, սակայն այլ մանրամասներ չհրապարակվեցին: |