| |
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Marca» պարբերականին տված հարցազրույցում վստահեցրել է, որ թիմում խոստումնալից սերունդ կա: -«Ռեալն» իր ապագան կապել է Իսկոյի, Մորատայի, Խեսեի, Կազեմիրոյի, Նաչոյի, Իյլարամենդիի հետ: Ես երջանկանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք իրենց ներդրումն ունենում թիմի հաջողություններում: Նրանց ապագայի վերաբերյալ լավ կանխազգացումներ ունեմ,-ասել է Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստը նաև համոզված է, որ Գարեթ Բեյլը 2014 թվականին ավելի լավ է խաղալու՝ «Նախքան «Վալենսիայի» դեմ հանդիպումը Բեյլը լավ էր հանդես գալիս: Նա աստիճանաբար բարելավում է իր խաղը: Տոներից հետո նա կցուցադրի այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր «Տոտենհեմում», վստահ եմ նրա վրա և լավ եմ ճանաչում,-ասել է Լուկան: |