| |
Ըստ Mundo Deportivo-ի «Ռեալի»՝ կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկանում է մրցաշրջանի վերջում հեռանալ թիմից: Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, քանի որ նպատակ ունի վերադառնալու Անգլիա: Հասարակ տրամաբանությամբ կարող ենք գլխի ընկնել, որ եթե Ալոնսոն որոշի վերադառնալ «Լիվերպուլ», ապա Լուիս Սուարեսը ավելի մոտ կլինի Մադրիդ տեղափոխվելուն: «Արքայական» ակումբը կարող է Իսպանացուն հավելավճարով առաջարկել Լուիս Սուարեսի դիմաց:
|