| |
![]() Մենք ամանօրին ընդառաջ որշեցինք ցուցադրել անցող տարվա Ռոնալդուի խփած բոլոր գոլերը: Ֆուտբոլիստը ամբողջ մրցաշրջանում հեղինակել է 69 գնդակ, որոնք չեն վրիպել մեր աչքից և համախմբելով մի տեսանյութի մեջ որոշեցինք ցուցադրել ձեզ՝ Հավելենք նաև, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է այս տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ 2013 թվականի ընթացքում 28-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում միասին վերցրած խփել է ամենաշատ թվով գնդակները՝ 69։ Հունվարից դեկտեմբեր «Ռեալի» կազմում Ռոնալդուն հեղինակել է 38 գոլ Իսպանիայի առաջնությունում, 15-ը՝ Չեմպիոնների լիգայում, ևս 6 գոլ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Պորտուգալիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 10 գնդակ է խփել։ Նշենք, որ անցնող տարում Զլատան Իբրահիմովիչն աչքի է ընկել 47, Լիոնել Մեսսին՝ 45, Լուիս Սուարեսը՝ 42, Էդինսոն Կավանին՝ 41 անգամ։ Հետաքրքիր է, որ այս տարի Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել, քան «Ոսկե գնդակի» համար պայքարում իր մրցակիցները՝ Լիոնել Մեսսին (45) և Ֆրանկ Ռիբերին (23) միասին վերցրած։ |