| |
Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական անձնակազմի նախկին անդամ Կարլոս Կեյրուշն իր կարծիքն է արտահայտել «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին: -Կրիշտիանուն իմ տեսած ֆուտբոլիստներից ամենակատարյալն է՝ հաշվի առնելով տեխնիկան, վարպետությունը, մարտավարությունը: Մեկ անգամ «Մանչեսթեր Յունայթեդում» ես ասացի, որ նա դառնալու է ֆուտբոլային Մայքլ Ջորդան: Այժմ տեսնում եմ, թե ինչպիսի զարգացում է ապրել:Ռոնալդուն մի փոքր նման է բրազիլացի Ռոնալդոյին և Ֆիգուի նման արագ է, կարողանում է Զիդանի պես խաղալ գլխով: Նա հիանալի է հարվածում երկու ոտքով էլ, անցումներ և հիանալի փոխանցումներ է կատարում»,-Կեյրուշի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
|