| |
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայն է ձմռանը տեղափոխվել Քաղաք-Պետության ֆուտբոլային թիմ՝ «Մոնակո»: Marca պարբերականը վստահեցնում է, որ գործարքը կկնքվի ձմեռային տրնասֆերային պատուհանի ժամանակ: Տրանսֆերի արժեքը 35 մլն եվրո է կազմելու: Միակ բանը, որ կարող է Անխել դի Մարիային պահել մադրիդյան ակումբում, գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի դիրքորոշումն է՝ Եթե Իտալացի մասնագետը Բավական խաղաժամանակ տրամադրի Արգենտինացում և նրա վրա հիմնի գոնե խաղի 30%-ը, գուցե ֆուտբոլիստը հրաժարվի հեռանալ թիմից:
|