| |
Մադրիդի «Ռեալի» առաջատարն ապաքինվել է վնասվածքից և մասնակցել երեկ կայացած մարզմանը ընդհանուր խմբի հետ: Marca-ն տեղեկացնում է, որ Պորտուգալացին լիովին ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից, սակայն չի մասնակցի «Ռեալի»՝ Իսպանիայի գավաթի շրջանակում կայանալիք առաջիկա «Օլիմպիկ Շատիվայի» դեմ առաջիկա խաղին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոնալդուն խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի 10-ին, երբ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում մրցի Դանիական «Կոպենհագենի» հետ: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել «Ռեալի» վերջին երկու հանդիպումներին:
|