| |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան նշել է, որ մտածում է միայն հարազատ թիմում հաջողությունների հասնելու մասին և հավատացած է, որ ժամանակի հետ իր դերը թիմում կմեծանա: -Մտածում եմ միայն «Ռեալ Մադրիդում» հաջողություններ ունենալու մասին:
Կամաց-կամաց կսկսեմ ավելի մեծ դերակատարում ունենալ թիմում: Դեռ իմ պահը չի եկել: Անցած մրցաշրջանում առաջին թիմում 17 խաղ եմ անցկացրել, և հիմա ինձ ավելի կարևոր եմ զգում», - երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:Մորատան նաև նշել, որ ինքը սովորելու շատ բան ունի: «Իմ նպատակն է շարունակել սովորել: Դեռ շատ երիտասարդ եմ և շատ ճանապարհ ունեմ անցնելու», -ասել է նա: |