| |
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը խոսել է աշխարհի 2014թ. առաջնության գնդակի մասին: -«Բրազուկան» գեղեցիկ դիզայն ունի, որը ներշնչված է Բրազիլիայի ոգով: Այդ գնդակն այնպիսի զգացողություն է տալիս, որ մրցաշարն արդեն մոտ է: Անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին, դրան դիպչելու համար: Հուսով եմ, «Բրազուկան» մեզ այնպիսի արդյունք կտա, ինչպիսին 2010թ.-ին էր «Ջաբուլանիի» ժամանակ,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
|