| |
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարը վերջին ստիպված է լինում պատասխանել ֆուտբոլային կառույցների ղեկավարների իր հասցեին հնչեցրած հայտարարություններին: Ռոնալդու-Բլատեր հայտնի կոնֆլիկտից հետո, կարծես, Ռոնալդու-Պլատինի տարաձայնություն է հասունանում: Երեկ ՈւԵՖԱ-ն նախագահ Միշել Պլատինին հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ն գուցե միտումնավոր է երկրաձգում «Ոսկե գնդակի» քվեարկությունը, որպեսզի Կրիշտիանու Ռոնալդուի հաղթելու հնարավորություները մեծանա: -Պլատինիի խոսքերը որպես պրովոկացիա չեմ ընդունում: Իմ միակ պատասխանը խաղն է, որ ես ցուցադրում եմ խաղադաշտում. այստեղ փորձում եմ անել ամեն հնարավոր բան:Անհատական մրցանակները, իհարկե, կարևոր են, բայց ամենակարևորը թիմային տիտղոսներն են: Դրանք նաև օգնում են ստանալ անհատական մրցանակներ,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում ենք A Bola-ից:
|