| |
Բոլոր մրցանակները պետք է լինեն Մադրիդում Թերևս այս խոսքերով է նկարագրում իր ցանկությունը «Ռեալի» լեգենդ Դոն Ալֆրեդո Դի Ստեֆանոն: Նախկին ֆուտբոլիստն ու Հավերժ լեգենդը Marca-ի հետ հարցազրույցում շեշտել է, որ բոլոր գավաթներն ու մրցանակները առանց բացառության պետք է լինեն մադրիդում, այդ թվում նաև «Ոսկե Գնդակը», Ինչը նա հատուկ քննարկել է՝ -Իհարկե ես ցանկանում եմ, որ «Ոսկե Գնդակը» լինի Մադրիդում: Քանի որ Ռոնալդուն ինձ շատ նման է , կոչ եմ անում նրան պայքարել մինչև վերջ, «ոչնչացնել» բոլոր հակառակորդներին: Փոքրուց հավատարիմ եմ եղել ակումբիս, և ասես երդում տված լինեմ չդավաճանել այն: Հուսով եմ, ակումբի ապագա «բարակ շիվերը» չեն դավաճանի իրենց 111-ամյա ծերունուն,- գրեթե արցունքներով ասել է լեգենդը: 111-ամյա ծերունի ասելով Իսպանացին նկատի ուներ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, իսկ «բարակ շիվեր» արտահայտությունը, ամենայն հավանականությամբ բորոշ է «Արքայական» ակումբում մեծացող սերնդին:
|