| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի՝ Կարլո Անչելոտտիի օգնական Զինեդին Զիդանը Marca-ի հետ հարցազրույցում նշել է, որ «Ռեալի» առաջատարներից մեկը՝ Գարել Բեյլը ի զորու է հավասարվել իրեն, անգամ գերազանցել՝ -Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է: Հաճույք եմ ստանում նրա հետ աշխատելիս: Նա ինձ հիշեցնում է Բեքխեմին, ով նույնպես շատ կենտրոնացած և արաագաշարժ ֆուտբոլիստ էր: Չեմ էլ կասկածում, որ Բեյլը կհավասարվի ինձ, անգամ կանցնի ինձ ու Ռեկորդներս: Ամեն դեպքում ես չեմ տխրի, քանի որ պատիվ եմ ունեցել մարզել աշխարհի լավագույնին հավակնող 2 ֆուտբոլիստների՝ Բեյլին և Ռոնալդուին: |