| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ առանձնապես չէր ցանկանա իր թիմի կազմում տեսնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։Իտալացի մասնագետը կարծում է, որ «Արքայական» ակումբի հարձակողական ներուժն առանց այդ էլ բավականաչափ մեծ է։ -Եթե ես հնարավորություն ունենայի ֆուտբոլիստ ձեռք բերել «Ռեալի» համար, դա Մեսսին չէր լինի։ Ես կգերադասեի այլ դիրք ուժեղացնել։ Երբ քո թիմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, էլ ինչի՞ համար է հարկավոր Մեսսին։ Կրիշտիանուն նույնքան ջանասիրաբար է մարզվում, ինչքան ակումբի երիտասարդ սաները։ Աստված նրան յուրահատուկ շնորհով է օժտել,-հայտարարել է Անչելոտին։
|