| |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին հերքել է հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ Մադրիդի «Ռեալ» տեղախփոխվելու հավանականության վերաբերյալ խոսակցությունները։ -Ես դեռ չէի լսել այդ շշուկները։ Չեմ կարծում, թե առաջատարը ցանկանում է հեռանալ։ Չեմ հավատում այդ խոսակցություններին, կպահեմ Արգենտինացուն թիմում այնքան, որքան հնարավոր է,-ասել է Պելեգրինին։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը 12 հանդիպման ընթացքում 10 գոլի հեղինակ է դարձել։
|