| |
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի դարպասների հետևում գտնվող հարավային «Ultras-Sur» տրիբունայի շարանը դարձնել երեխաների համար: AS-ը հաղորդում է, որ մադրիդցիների վերջին հանդիպումների ժամանակ երկրպագուների համար նախատեսված հարավային տրիբունան գրեթե դատարկ է եղել և դրան նոր շունչ տալու կարիք կա:
|