| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին «Ռեալի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում ասել է, որ իր սան Գարեթ Բեյլը լավ խաղային ու գոլային հոտառություն ունի, ինչով օժտված չէ աշխաէհի ֆուտբոլիստների մեծամասնությունը՝ -Բեյլի մեջ կա այն կայծը, որը թիմին առաջ է մղում: Զարմանալի է, որ նույնիսկ առանց առաջատարի հասանք նման մեծ արդյունքի: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա ու Ռոնալդուն մի անբողջություն են հանդիսանում խաղադաշտում, իսկ զուգընկերոջ բացակայության դեպքում լրացնում են դիրքային «ճեղքերը»: |