| |
Մադրիդի «Ռեալը» այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին սեփական հարկի տակ կընդունի «Վալյադոլիդին»: Հայտնի է, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կբացակայի այսօրվա խաղից, քանի որ վնասվածք էր ստացել 14-րդ տուրի խաղում՝ «Ալմերիայի» հարկի տակ: Պաշտպանությունում անակնկալ չկա՝ խաղում են աջից Դանի Կարվախալ, նրա կողքին Պեպե, Սերխիո Ռամոս, Ձախից կխաղա Մարսելո Վիեյրան: Հարձակման գծի առաջատարը, ինչպես միշտ Ֆրանսիացի Կարիմ Բենզեման է: |