| |
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան, աշխարհի լավագույններից մեկը՝ Սերխիո Ռամոսը կարող էր հայտնվել օտար ակումբների ձեռքերում 65 միլիոն եվրոյի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մադրիդյան ակումբը պատրաստ էր ֆուտբոլիստից հրաժարվել 65 միլիոն եվրոյի դիմաց: Պատճառը Սերխիո Ռամոսի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև առաջացած տարաձայնություններն էին, քանի որ Ռամոսը գտնում էր որ արժանի է բարձր աշխատավարձի, այնինչ Ֆլորենտինոն պնդում էր հակառակը: Հավանաբար ակումբի Իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին խնդրել է կառավարությանը չհրաժարվել իր համար նման կարևոր ֆուտբոլիստից: |