| |
Այսօր առավոտյան AS պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, դժգոհ լինելով պաշտպան Սերխիո Ռամոսի խաղից, դիտարկում է նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը: Կարլո Անչելոտին Կեսօրին տրված հարցազրույցին հերքել է այդ տեղեկատվությունը և նշել, որ ոչ մի դեպքում Ռամոսին վաճառել չի պատրաստվում՝ -Ես չէի վաճառի Ռամոսին ոչ-մի գումարով: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է: Ամբողջ աշխարհը գիտի, թե որքան կարևոր է Սերխիոն ակումբի և իմ մարտավարության համար»,-Անչելոտիի խոսքերը մեջբերել է «Արքայական» ակումբի Թվիթերյան պաշտոնական էջը:
|