| |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստ է մասնակցել «Վալյադոլիդի» դեմ առաջիկա խաղին: Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հետխաղյա Մամուլի ասուլիսի ժամանակ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Ռոնալդուն այս անգամ ևս չի օգնի իր թիմին: -Կրիշտիանուն ապաքինման փուլում է, բայց իրեն դեռ լիովին լավ չի զգում, դրա համար էլ մենք ռիսկի չենք դիմի: Ռոնալդուի դիրքում կխաղա Անխել դի Մարիան, որոշել եմ նրան շանս տալ»,-ասել է Անչելոտին: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Ազգային Հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել 14-րդ տուրի «Ալմերիայի» դեմ հանդիպման շրջամակմերում: Նա արդեն մեկ խաղ բաց է թողել՝ «Գալաթասարայի» դեմ մրցավեճին հետևելով տրիբունայից:
|