| |
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է լքել ակումբը նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է AS պարբերականը։«Ռեալը» համաձայն է հրաժարվել Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստից 65 միլիոն եվրոյի դիմաց։ Աղբյուրի տվյալներով՝ Պերեսի և Ռամոսի միջև կոնֆլիկտն սկզբնավորվել է դեռևս օգոստոսին, երբ Ռամոսն աշխատավարձի բարձրացում է խնդրել։«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ևս գոհ չէ պաշտպանի ցուցադրած խաղից, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ խաղում ստացած անհարկի կարմիր քարտից։ Ռամոսի ներկաիս պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը, իսկ աշխատավարձը կազմում է 5,5-6 միլիոն եվրո տարեկան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստ են ֆուտբոլիստին տարեկան 7,5–9,5 միլիոն եվրո աշխատավարձ տալ։
|