| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում Կրիշտիանու Ռոնալդուին գերադասում է Լիոնել Մեսսիից: -Աստված Կրիշտիանու Ռոնալդուին յուրահատուկ շնորհ է տվել, այդ իսկ պատճառով էլ ես ցանկանում եմ, որ նա ստանա «Ոսկե գնդակը»:Ցանկանու՞մ եմ Մեսսիին տեսնել «Ռեալում»: Նման ուժեղ ֆուտբոլիստի կցանկանայի տեսնել մեկ այլ դիրքում: Հարձակվողները մեզ բավարարում են»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է Football Italia' հղումով Radio Capital-ին:
|