| |
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի վետերան Անդրեա Պիրլոն կարծում է, որ 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանի չե: -«Ոսկե գնդա՞կը»: Եթե անկեղծ, այդ մրցանակը ստանալու հույս չունեմ: Իմ գործը ֆուտբոլ խաղալն ու թիմիս օգնելն է: Ինձ թվում է, որ մրցանակին Կրիշտիանու Ռոնալդուն է արժանի, ով ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում: Նա շատ օգտակար է թիմի համար և մյուսներին տանում է իր հետևից,-Պիրլոյի խոսքը մեջբերել է Global Sports-ը: Հիշեցնենք, որ առայժմ հայտնի է «Ոսկե գնդակի» հավակնորդների 23 հոգանոց ցանկը, իսկ լավագույն երեքի անունները, որոնցից մեկը 2014 թվականի հունվարի 13-ին կստանա մրցանակը, ՖԻՖԱ-ն կհրապարակի առաջիկա օրերին:
|